Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Մկրտչյանի դիմումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց 2/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության 0․0018 հա մակերեով բնակելի կառուցապատման, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն (կադաստրային ծածկագիր՝ 10-001-) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին։
2. Վաճառքի գին սահմանել 79 960 (յոթանասունինը հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100 տոկոսը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |