Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և ժառանգ Արմենուհի Մուսիկյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 47-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, հանգուցյալ Լարետ Հայրիկի Մուսիկյանին հատկացված, շինությամբ ծանրաբեռնված, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 0.01074 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |