Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 07-Ա
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 07-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի տարածքում սանիտարական մաքրումը օպերատորի կողմից իրականացնելու մասին։

5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 7-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

6) Եղեգնաձոր համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։

7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

9) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 123-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

10) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 126-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

11) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 04-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։

12) Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։

13) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։

14) Համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

15) Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

16) Ծառը հատելու համար թույլտվություն տալու մասին։

17) Անհատույց սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու մասին։

18) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի գործառնական նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

19) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին։

20) Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

21) Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

22) Գլաձորի մշակույթի տան սենյակներից վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին։

23) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner