Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
Գործառնական դասակարգման 11.1.2 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել 10․7․1 (սոցիալական հատուկ արտոնություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար չոր սնունդ ձեռք բերելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |