Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշումը և քննարկելով քաղաքացի Արտակ Աղաջանյանի դիմումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 400 հա, 3 (երեք) ամիս ժամկետով, պարզ գրավոր ձևով վարձակալության տրամադրել քաղաքացի Արտակ Աղաջանյանին՝ մանր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով։
2. Սույն որոշման առաջին կետում նշված արոտավայրերի վարձակալության վարձավճար սահմանել 120 000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ՝ երեք ամսվա համար։
3․ Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Արտակ Աղաջանյանի հետ կնքել արոտավայրերից օգտվելու վարձակալության պայմանագիր։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |