Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 95-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․

1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի՝

1) 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝

ա․ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի, 

բ․ Գլաձոր բնակավայրի բնակիչ Կարեն Սամվելի Վարդանյանի ընտանիքին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,

գ․ Գլաձոր բնակավայրի բնակիչ Վիգեն Սամվելի Ալեքսանյանի ընտանիքին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,

դ․ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Էդգար Մելսիկի Մխիթարյանին՝ 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

ե․ տարեցների օրվա կապակցությամբ՝ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Արտավազդ Համբարձումի Ավագյանին և Վերնաշեն բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Սարգիսի Բաբայանին 40 000 - ական (քառասուն հազար) ՀՀ դրամ․

2) 02.05.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի արձակած կրակոցից զոհված զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանի ընտանիքին (Գետափ բնակավայր)։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner