Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի՝
1) 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
ա․ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
բ․ Գլաձոր բնակավայրի բնակիչ Կարեն Սամվելի Վարդանյանի ընտանիքին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
գ․ Գլաձոր բնակավայրի բնակիչ Վիգեն Սամվելի Ալեքսանյանի ընտանիքին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
դ․ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Էդգար Մելսիկի Մխիթարյանին՝ 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
ե․ տարեցների օրվա կապակցությամբ՝ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Արտավազդ Համբարձումի Ավագյանին և Վերնաշեն բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Սարգիսի Բաբայանին 40 000 - ական (քառասուն հազար) ՀՀ դրամ․
2) 02.05.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի արձակած կրակոցից զոհված զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանի ընտանիքին (Գետափ բնակավայր)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|