Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակին համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 28-ից, քաղաքական, հայեցողական և վարչական պաշտոնների մասով՝ հրապարակման օրվանից, իսկ աշխատակազմի՝ համայնքային ծառայության պաշտոնների մասով՝ ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |