Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 9 նստաշրջանի՝ 2026 թվականի հունիսի 17-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
3) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին։
4) «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հետ վերցնելու և «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին։
5) 0.49598 հա հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
6) Ծառեր հատելու համար թույլտվություն տալու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |