Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը. 
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։ 
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքի մասին։ 
4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 134-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 
5) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին: 
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։ 
7) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին օգտագործման հանձնելու մասին։ 
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։  |