Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 151-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ դեկտեմբերի 23-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։

5) 2023 թվականի համար Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

6) 2023 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

7) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին:

8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 134-Ա և նոյեմբերի 18-ի թիվ 141-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։

9) Քաղաքացի Երեմ Լուդվիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

10) Քաղաքացի Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

11) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 162.7 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին:

12) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 988.6 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին։

13) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշնակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

14) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշնակությունը փոխելու մասին։

15) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

16) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 102-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին։

17) Ավտոկայանատեղի նախատեսելու մասին։

18) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner