Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 04-Ա
 

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, ինչպես նաև՝ քննարկելով Գլաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Մարտիրոսյանի առաջարկը․

1․ Տեղական վճարի գծով սահմանել արտոնություններ՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների աղբահանության և խմելու ջրի (Գլաձոր և Վերնաշեն բնակավայրեր) վճարների գծով՝ զրոյական դրույքաչափ, ինչպես նաև՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը առկա պարտավորությունների նվազեցում 100 տոկոսի չափով,

2) Գլաձոր բնակավայրի բնակիչ Վահագ Կարապետյանի ընտանիքի խմելու ջրի մասով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը առկա տեղական վճարի պարտավորությունների նվազեցում 100 տոկոսի չափով,

3) Եղեգնաձոր համայնքի (բնակավայրերի) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner