Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 11-ի N 1730-Ն որոշումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.49598 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0378-0005) մակերեսով վարելահողը, Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.01060 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-042-0021-) մակերեսով և Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.01871 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0034-0027) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |