Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան խճուղի 8 հասցեում գտնվող, «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.0168 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14052020-10-0004, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0043) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |