Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 134-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին։
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
8) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 296.1 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին։
9) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 709.8 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին։
10) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 54-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
12) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
13) Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
14) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխում կատարեու մասին։
15) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |