Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և այն հանգամանքը, որ նշված հողերը ընդգրկված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում. 1. Տալ համաձայնություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մոմիկի փողոց 1/1 և 1/3 հողամաս հասցեներում գտնվող նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0.0018 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0046-0019) և 0.00137 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0046-) մակերեսով հողերի գործառնական նշանակությունը փոփոխելու համար՝ հանելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |