Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով․ 1․ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան և Շահումյան փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ տալ թույլտվություն նշված փողոցներում առկա թվով 16 ծառերը (թեղի, թթենի) հատելու համար։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծառերը հատելուց հետո՝ որպես վառելափայտ տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |