Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների, հիմք ընդունելով քաղաքացի Խուրշուդ Համբարձումյանի դիմումը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկը անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Խուրշուդ Համբարձումյանին՝ համայնքի երեխաների համար նկարչության պարապմունքներ անցկացնելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |