Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 23-ին Մալիշկա բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչությունը նախատեսվող գործունեությանը տվել է դրական կարծիք․ 1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում «Դավիթ Սմբատյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Մալիշկա բնակավայրում «Դավիթ Սմբատյան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Սմբատյանին պատկանող 1.7 հա տարածքում («Այդալիկ») իրականացվել Վայոցսար բազալտների երևակման երկրաբանական ուսումնասիրություն, օգտակար հանածոների արդյունահանում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |