Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշումը և «Ուլար» համայնքային բնապահպանական հիմնադրամի տնօրենի դիմումը՝ 1. Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 118 հա, 3 (երեք) տարի ժամկետով, պարզ գրավոր ձևով «Ուլար» համայնքային բնապահպանական հիմնադրամին վարձակալության տրամադրելու համար:
2. 118 հա արոտավայրի 1 (մեկ) տարվա վարձավճարը սահմանել 44 250 (քառասունչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |