Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին։
4) 2024 թվականի համար Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբահանությունը օպերատորի կողմից իրականացնելու մասին։
6) 2024 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին։
8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
10) Եղեգնաձոր քաղաքի զբոսայգիների էսքիզային նախագծերին հավանություն տալու մասին։
11) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |