Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 69-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի՝ հունիսի 23-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0․87213 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

4) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0․8371 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

5) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

6) Հողի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու մասին։

8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

9) Եղեգնաձոր համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգը հաստատելու մասին։

10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքի գործառնական նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

11) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություն և վերաբաշխում կատարելու մասին։

12) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 07-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

13) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner