Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի պահանջներով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքը. 1. Հաստատել Եղեգնաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 21-ի՝ «Համայնքում տեղական ինքկառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 37-Ն և Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի՝ «Գլաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |