Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները և քաղաքացի Մովսես Գալստյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մովսես Սպրիդոնի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.391 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 29082023-10-0011 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0309-0068) 0.10454 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |