Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը և Գոհար Ռազմիկի Բաղդասարյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ քաղաքացի Գոհար Ռազմիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.94993 հա մակերեսով այլ հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 02092022-10-0011 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0892) 0․04 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |