Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․ 1․ «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՈԱԿ) վերանվանել «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ»։
2․ Հաստատել «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի /նոր խմբագրություն/։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
|