Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, 0.7 հա մակերեսով հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0047/, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |