Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների և քննարկելով Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանի կողմից ներկայացված առաջարկը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկն անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, տրամադրել «Դավ Սոշլ Արմենիա» բարեգործական հիմնադրամին՝ Մալիշկա բնակավայրում անհատույց գերմաներենի դասընթացներ անցկացնելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |