Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և այն հանգամանքը, որ նշված հողատեսքը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում. 1. Տալ համաձայնություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.27 հա մակերեսով արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0060) խոտհարք հողատեսքի փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |