Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 14-ի N 2/փ-166 դրական եզրակացությունը․ 1. «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3.64757 հա արոտավայր, վարելահող հողատեսքերից 0․8371 հա արոտավայր (կադաստրային ծածկագիր 10-014-0128-0051) հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |