Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Արթուր Գասպարյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վ․ Զորավարի փողոց 36/1 հասցեում գտնվող, քաղաքացի Արթուր Տելեսիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.01 հա արդյունաբերական օբյեկտների (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 29102019-10-0004, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0135-0048) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |