Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ 1․Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարել՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 5-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0155 հա մակերեսով հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու մասին» թիվ 13 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |