Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով․ 1․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 8-ի՝ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 196-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ լրացումը կատարելու համար․
անվանացանկի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով՝
«11․ Գլխավոր մասնագետ (պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող մասնագետ)»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |