Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 9 նստաշրջանի երկրորդ՝ 2026 թվականի մարտի 20-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը հաստատելու մասին:
3) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման 2026 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 3-ի N 130-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 20-ի N 17-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 20-ի N 13-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
11) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին։
12) Հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13) 0.7 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
14) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գործառնական նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
15) Համայնքի վարչական տարածքում գովազդային վահանակի տեղադրման համար համաձայնություն տալու մասին։
16) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
17) Գույք նվիրաբերելու մասին։
18) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |