Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
2) Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ Սարգիս Հարությունյանին /Եղեգնաձոր բնակավայր/ և Խորեն Հարությունյանին /Գետափ բնակավայր/՝ 20 000-ական (քսան հազար) ՀՀ դրամ,
3) Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Անի Միրզոյանին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
4) «Գլաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |