Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկի 11.02 կետը և քաղաքացի Արա Վարդանյանի դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արա Մարլենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 1.172 հա խաղող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքներիի պետական գրանցման վկայական N 10052024-10-0018, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0331-0021) նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |