Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով․
1. Հաստատել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին (իրավաբանական անձանց) մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծառայությունների սակագները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2. «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող GAZ KO-440N բեռնատար (աղբատար), UAZ 390945-552 բեռնաուղևորատար մեքենաները, ինչպես նաև ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը անհատույց օգտագործել Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում աղբահանության, սանիտարական մաքրման, խմելու, ոռոգման ջրագծերի սպասարկման, ինչպես նաև համայնքային այլ ենթակառուցվածքների և համայնքի տարածքում կատարվող բարեկարգման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։