Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետը և քաղաքացի Փիրուզա Մելքոնյանի դիմումը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Փիրուզա Մելքոնյանի ընտանիքին հատկացնել 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով դրամական օգնություն` որպես աջակցություն ամուսնու վիրահատության ծախսերի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |