Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուզաննա Զաքարյանի դիմումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոց 3/10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության 0․00404 հա մակերեով բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0001-ից) ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Ռուզաննա Չուբարի Զաքարյանին։
2. Վաճառքի գին սահմանել 179 450 (մեկ հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100 տոկոսը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |