Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

5) Եղեգնաձոր համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատելու մասին։

6) Քաղաքացի Նարինե Սարգսյանի կողմից ներկայացված սոցիալական զարգացման ծրագրին հավանություն տալու մասին։

7) «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տեխնիկան հետ վերցնելու և այն «Մաքրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին։

8) Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողատարածք տրամադրելու մասին։

9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։

11) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 52-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

12) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի թիվ 38-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

13) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․0018 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։

14) Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին։

15) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։

16) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner