Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93-Ն
 

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանի հավելված 1-ի 18-րդ կետի պահանջը.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 399 900 (երեք հարյուր իննսունինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել 09․01․01 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 19-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տարակարգ շնորհելու մասին» N 694-Ա/2 հրամանի համաձայն «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի» մեթոդիստ Ասյա Դովլաթյանին սահմանած չափով հավելավճար տրամադրելու նպատակով.

2) Եղեգնաձոր համայնքի համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում նախատեսված ենթածրագրերով աջակցությունների տրամադրման նպատակով՝ 0.07.01 (սոցիալական հատկացումներ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) պակասեցնել 4 200 000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել նույն ոլորտի տնտեսական դասակարգման՝

ա. 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,

բ. 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

գ. 4266 (առողջապահական և լաբորատոր նյութեր) հոդվածին՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

դ. 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին՝ 2 200 000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

ե. 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,

զ. 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner