Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ և 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Գոհար Բաղդասարյանի դիմումը և այն հանգամանքը, որ հայտով ներկայացված գովազդային վահանակի տեղադրումը համապատասխանում է Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի N 40-Ն որոշմամբ սահմանված պայմաններին․ 1․ Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Երևանյան խճուղու (Մ2) 39o43՛09․69799՛՛C, 45o25'13.65215''B կոորդինատներում քաղաքացի Գոհար Բաղդասարյանի կողմից գովազդային վահանակի տեղադրման համար՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |