Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Դուստր Սոլար» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մինասյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ 1528/, «Սուն Սոլար» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մինասյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ 1529/, «Արմ Սոլար» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ 1530/, «Այ Սոլար» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Դավթյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ 1531/ դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 0.55554 հա, 1.04288 հա, 2.67400 հա, 1.51921 հա, 1.50201 հա, ընդհանուր՝ 7.29364 հա հողատարածքը, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով,սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Դուստր Սոլար» ՍՊ ընկերությանը՝ հենասյունների տեղադրման և էլեկտրահաղորդման լարերի անցկացման նպատակով:
2. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 0.56696 հա, 1.04552 հա, 2.62919 հա, 1.58996 հա, 1.37966 հա, ընդհանուր՝ 7.21129 հա հողատարածքը, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով,սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Սուն Սոլար» ՍՊ ընկերությանը՝ հենասյունների տեղադրման և էլեկտրահաղորդման լարերի անցկացման նպատակով:
3. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 0.56636 հա, 1.07813 հա, 2.82286 հա, 1.57788 հա, 1.51733 հա, ընդհանուր՝ 7.56253 հա հողատարածքը, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով,սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Արմ Սոլար» ՍՊ ընկերությանը՝ հենասյունների տեղադրման և էլեկտրահաղորդման լարերի անցկացման նպատակով:
4. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 0.65973 հա, 0.85561 հա, 2.66527 հա, 1.44675 հա, 1.40552 հա, ընդհանուր՝ 7.03288 հա հողատարածքը, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով,սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Այ Սոլար» ՍՊ ընկերությանը՝ հենասյունների տեղադրման և էլեկտրահաղորդման լարերի անցկացման նպատակով:
5. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` սույն որոշման 1-4 կետերում նշված կազմակերպությունների հետ,օրենսդրությամբ սահմանված կարգով,կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով՝ յուրաքանչյուրը 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ տարեկան վճարով։ Պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել համապատասխան կազմակերպությունների վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |