Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․
1․ Հաստատել Ճապոնիայի դեսպանության կողմից իրականացվող Grassroots Human Security Projects (GGP)/մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը (ծրագիր)՝
«Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերի ոռոգման ցանցերի վերակառուցում»։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծրագրի շրջանակներում՝ համայնքի բյուջեից կատարել ներդրում 5 940 024 (հինգ միլիոն ինը հարյուր քառասուն հազար քսանչորս) ՀՀ դրամի չափով։
3․ Սույն որոշման առաջին կետում նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերում նախատեսվող աշխատանքների համար գումար ստանալու նպատակով համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 04.02.04 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար տալ համաձայնություն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։