Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով․ 1. Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը: 2․ ՀայաստանիՀանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 28-ից: |