Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.00807 հա մակերեսով այլ հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0168-0001-ից) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, տվյալ հողամասում ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |