Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կագի 24-րդ կետը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի՝
1) 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի։
2) 02.05.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի արձակած կրակոցից զոհված զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի ընտանիքին /Մալիշկա բնակավայր/։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |