Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 2/փ-275 դրական եզրակացությունը․ 1. Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված, Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0․04832 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական (կադաստրային ծածկագիր 10-032-0151- ) հողամասից 0․0161 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |