Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու կանոնակարգի 40-րդ կետը․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի՝ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 5-Ա որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունմամբ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ բյուջեի համապատասխան տողում նախատեսված գումարը բավականացնում է նշված ֆինանսավորումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |