Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի՝ «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 48-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետում «գյուղատնտեսական արտադրական» բառերը փոխարինել «արդյունաբերական» բառով, «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով» բառերը փոխարինել «ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու նպատակով» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |